«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ և այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կարծում է, որ Անգլիայի առաջնությունը պետք է խաղարկվի մեկ այլ երկրում՝ կորոնավիրուսին համաճարակի պատճառով:
«Եթե լիգան իսկապես ցանկանում է վերադառնալ խաղերի անցկացմանը անվտանգ միջավայրում, ապա հանդիպումները կարող են տեղափոխվել այլ երկրներ, որոնց կարելի է հասնել երեք-չորս ժամվա ընթացքում:
Այս դեպքում ֆուտբոլիստները, մարզիչները, ակումբի անձնակազմը և լրատվամիջոցները ստիպված կլինեն երկու շաբաթ կարանտինացվել, ապա մեկնել այն երկրներ, որտեղ կորոնավիրուսը նահանջել է: Եվրոպայում կան այդպիսի մի քանի վայրեր:
Վստահ չեմ, որ Մեծ Բրիտանիայում այժմ հնարավոր է ապահովել անհրաժեշտ անվտանգություն: Ես վստահ չեմ, որ լիգայի ղեկավարությունը կարող է մեզ դա ապահովել», – ասել է Նևիլը Fooball Show-ի ընթացքում: