Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն, հնարավոր է, կարիերան շարունակի Ֆրանսիայում:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»: Ասենսիոն չի մտնում «սերուցքայինների» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծրագրերի մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին սկզբում առանձնապես չի ցանկացել հեռանալ Մադրիդից, սակայն ի վերջո կարող է ընդունել առաջարկը, քանի որ ակումբը պնդում է այդ հարցում: Ֆրանսիական ակումբը մտադիր է վարձակալել պաշտպանին՝ հետագայում 15 մլն եվրոյով պարտադիր գնելու պայմանով:
Նշվում է, որ Ասենսիոյի՝ «Մարսելից» այլ ակումբ հնարավոր տեղափոխության դեպքում «Ռեալին» բաժին կհասնի տրանսֆերային արժեքի 25 տոկոսը:
Ավելի վաղ ֆուտբոլիստով հետաքրքրված էր նաև «Բենֆիկան», սակայն լիսաբոնյան ակումբը հրաժարվել էր գործարքում ներառել պաշտպանին հետ գնելու իրավունքի կետը։























































