«Ինտերը» բանակցություններ է վարում «Տոտենհեմի» հետ պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերի վերաբերյալ:
Միլանյան ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հաստատել է, որ կողմերը քննարկում են արգենտինացու հնարավոր տրանսֆերը։
«Սա այն գործարքն է, որը մենք փորձում ենք ավարտին հասցնել ֆուտբոլիստի և ակումբի հետ: Կա հետաքրքրություն», — Աուզիլիոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
«Ինտերը» պատրաստում է իր առաջին առաջարկը 28-ամյա պաշտպանի համար՝ վարձակալություն՝ պարտադիր գնման կետով: Գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 40 միլիոն եվրո, չնայած «Տոտենհեմը» նախկինում իր ավագի տրանսֆերային արժեքը գնահատում էր 50 միլիոն եվրո:























































