Մադրիդի «Ռեալը» մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը՝ կապված ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի տրանսֆերի հետ։ Այս մասին հայտնում է Defensacentral պարբերականը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «կարմիր սատանաները» ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկել են 120 միլիոն եվրո, սակայն անմիջապես մերժում են ստացել։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը որոշել է թիմում պահպանել Չուամենիին և մտադիր է երկարաձգել նրա հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2031 թվականը։
Ավարտված մրցաշրջանում 26-ամյա Չուամենին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող աշխատանքային համաձայնագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։



























































