Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին խոստովանել է, որ ուրախ կլիներ ստանալ Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը։
«Ես կցանկանայի Ռոնալդուի հետ փոխանակել մարզաշապիկս Պորտուգալիայի դեմ խաղից հետո, բայց վախենում եմ՝ այդ հարցում միակը չեմ. հերթը մեծ է լինելու»,- Կուբարսիի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Իսպանացիներն ու պորտուգալացիները կմրցեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում: Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Իսպանիան 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ավստրիայի նկատմամբ, իսկ Պորտուգալիան հանդիպման վերջնամասում խփված գոլի շնորհիվ առավելության էր հասել Խորվաթիայի նկատմամբ (2-1):
























































