«Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է, որ լոնդոնյան ակումբը փորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Օրելիեն Չուամենիին և Արդա Գյուլերին՝ թիմից Էնցո Ֆերնանդեսի հեռանալու դեպքում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Չուամենին և Գյուլերը կասկածում են «Ռեալում» իրենց ապագայի հարցում՝ Ժոզե Մոուրինյուի՝ ակումբ գալուց հետո։ «Սերուցքայինների» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել ֆրանսիացի կիսապաշտպանին, սակայն կարող է գնալ այդ քայլին՝ «Չելսիից» Ֆերնանդեսի տրանսֆերը գնելու դեպքում: Նշվում է, որ «արքայական» ակումբը մտադիր չէ վաճառել Չուամենիին 90 միլիոն եվրոյից պակաս գնով:
Ընդգծվում է, որ Ալոնսոն լավ հարաբերություններ է ունեցել Չուամենիի և Գյուլերի հետ դեռևս «Ռեալը» մարզելու ժամանակ:


























































