Սլովենացի ձախ եզրային պաշտպան Միշել Պավլովիչը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պավլովիչն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սլովենական «Օլիմպիա Լյուբլյանա», «Կոպեր» և ռումինական «Բոտոշանի» ակումբներում:
25-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմում կկրի 21 համարի խաղաշապիկը։
Նշենք, որ ըստ Transfermarkt-ի, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 650 հազար եվրո։ Միշելը ժամանակին հանդես է եկել Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում։




























































