Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին միանալու է MLS-ի «Չիկագո Ֆայր» ակումբին։
Լեհ ֆուտբոլիստը նախկինում մեկնել էր ԱՄՆ՝ հնարավոր տրանսֆերի պայմանները քննարկելու և իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ։
Լևանդովսկին վերջին մրցաշրջաններում խաղացել է «Բարսելոնայի» կազմում։ Նա նաև հեռացել է Լեհաստանի ազգային հավաքականից 2026 թվականին։
«Չիկագո Ֆայրը» ներկայացնում է MLS-ի Արևելյան կոնֆերենցիան։ Ակումբն այժմ զբաղեցնում է երրորդ տեղը կոնֆերենցիայում։



























































