Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը համոզմունք է հայտնել, որ աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթող է դառնալու Ֆրանսիայի ազգային հավաքականը։
«Բոլորը խոսում են Ռոնալդուի և Մեսսիի մասին, բայց ես կարծում եմ, որ սա Մբապեի մրցաշարն է լինելու։ Նա առանձնահատուկ կերպով դրսևորեց իրեն Կատարում կայացած նախորդ եզրափակիչում։ Եթե վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ վերջին կես ժամվա ընթացքում, դա պարզապես անհավանական էր։ Կարծում եմ՝ նա կհաղթի աշխարհի առաջնությունում. իսկապես այդպես եմ մտածում։ Նա կնվաճի այդ տիտղոսը Ֆրանսիայի համար»,- անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Overlap փոդքասթը։
Նշենք, որ ֆրանսիացիներն արդեն վաստակել են հնարավոր առավելագույն վեց միավորը՝ հաղթելով Սենեգալի (3-1) և Իրաքի (3-0) հավաքականներին։ Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Ֆրանսիան աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում էլ հասցրել է դառնալ դուբլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում «Ռեալի» հարձակվողը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, սակայն Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջել էր Արգենտինային։
























































