Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պարտություններ է մաղթել «սերուցքայինների» այն խաղացողներին, որոնք ներկայումս իրենց ազգային հավաքականների ճամբարներում մասնակցում են աշխարհի առաջնությանը։
Պորտուգալացի մասնագետն իր այս անսպասելի հայտարարությունը պայմանավորել է նրանով, որ ցանկանում է՝ մադրիդյան գրանդի ֆուտբոլիստներն օր առաջ միանան թիմին և սկսեն նախամրցաշրջանային նախապատրաստությունը։
«Ի՞նչ եմ ակնկալում աշխարհի առաջնությունից։ Ես ցանկանում եմ, որ «Ռեալի» խաղացողները պարտվեն։ Որովհետև ես ուզում եմ, որ նրանք որքան հնարավոր է շուտ վերադառնան նախամրցաշրջանային հավաքին»,- ասել է Մոուրինյոն Beast Mode On պոդքասթի եթերում։
Հատկանշական է, որ Ժոզե Մոուրինյուի ցանկությունն ամենաարագն իրականացրել է կիսապաշտպան Արդա Գյուլերը. Թուրքիայի ազգային հավաքականն առաջիններից մեկն է կորցրել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու տեսական հնարավորությունները։
























































