The Athletic-ը մանրամասներ է հաղորդում «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խաղային համակարգում Ջուդ Բելինգհեմի ապագա դերի վերաբերյալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետն անգլիացի կիսապաշտպանին տեսնում է որպես առանցքային խաղացող «10 համարի» դիրքում՝ 4-2-3-1 մարտավարական սխեմայի ներքո։
Ավելի հազվադեպ նախատեսվում է 22-ամյա ֆուտբոլիստին օգտագործել որպես «8 համար»՝ տուգանայինից տուգանային գործող կիսապաշտպանի գործառույթներով։
Նշվում է, որ Մոուրինյուն արդեն հանդիպել է Բելինգհեմի հետ և հաջողություն մաղթել նրան ԱԱ-2026-ում, որտեղ Ջուդը պաշտպանում է Անգլիայի ազգային հավաքականի գույները։
Սպասվում է, որ Բելինգհեմը փայլուն հեռանկարներ ունի Մոուրինյուի նոր նախագծում և լինելու է թիմի գլխավոր դեմքերից մեկը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ անգլիացու տրանսֆերային արժեքը կազմում է 130 մլն եվրո։


























































