Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընտրել է թիմի հիմնական մարտավարական դասավորությունը։
Ինչպես հաղորդում է The Athletic պարբերականը, գալիք մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը մտադիր է շեշտը դնել 4-2-3-1 սխեմայի վրա։ Այս մարտավարության պայմաններում հարձակման գծի կենտրոնում հանդես կգա Կիլիան Մբապեն, իսկ Վինիսիուս Ժունիորը կկարողանա գործել իրեն հարազատ ձախ վինգերի դիրքում։
Ավարտված մրցաշրջանում «սերուցքայինները» կիրառում էին տարբեր մարտավարություններ, սակայն առավել հաճախ խաղում էին 4-4-2 սխեմայի տարբերակը՝ Մբապեի և Վինիսիուսի մասնակցությամբ առջևի գծում։
Հիշեցնենք, որ Մոուրինյուի նշանակման մասին պաշտոնապես հայտարարվել էր հունիսի սկզբին։ Մասնագետն ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։

























































