Մադրիդի «Ռեալում» գնալով թերահավատորեն են մոտենում թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու հնարավորությանը: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ռամոն Ալվարեսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինները» զգում են, որ նոր համաձայնագրի ստորագրումը դառնում է անհավանական։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող էր ընդունել բրազիլացու առաջ քաշած պայմանները, սակայն այս պահին պատրաստ չէ նման որոշում կայացնել։
Ակումբում ենթադրում են, որ ամռանը կարող է հայտնվել մի թիմ, որը լրջորեն կհետաքրքրվի Վինիսիուսի ծառայություններով:
Հարձակվողը մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2018 թվականից։ 25-ամյա բրազիլացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը Վինիսիուսի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































