ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի ազգային հավաքականը հաղթանակ է տոնել Կոտ դ’Իվուարի ընտրանու նկատմամբ և ապահովել իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում:
Տորոնտոյում կայացած E խմբի հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։ Գերմանացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Դենիզ Ունդավը, իսկ աֆրիկյան թիմից աչքի է ընկել Ֆրանկ Կեսիեն:
Այս հաղթանակից հետո Գերմանիան վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը՝ ժամանակից շուտ ապահովելով իր տեղը 1/16 եզրափակիչում: Կոտ դ’Իվուարը վաստակած 3 միավորով առայժմ երկրորդն է։
Խմբի մյուս երկու թիմերը՝ Էկվադորն ու Կյուրասաոն, որոնք դեռևս միավորներ չունեն, իրենց հանդիպումը կանցկացնեն հունիսի 21-ին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:00-ին):
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
E խմբի աղյուսակն այս պահին
























































