Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվել իր նախկին ակումբի՝ Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությանը։
Լեգենդար հայ կիսապաշտպանը կիսվել է հայրենիք և երևանյան թիմի մարզադպրոց կատարած այցելության տպավորություններով, խոսել անցած դժվարին ուղու, մոտիվացիայի և ակումբային կարիերայի ապագայի մասին։
Անդրադառնալով իտալական գրանդում իր ապագային՝ կիսապաշտպանը հաստատել է, որ ևս մեկ մրցաշրջան կշարունակի պաշտպանել «ներաձուրիների» գույները, որից հետո միայն պարզ կդառնան կարիերայի հետագա քայլերը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն այսօր՝ հունիսի 19-ին հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում հյուրընկալվել էր «Փյունիկի» ակադեմիայում, որտեղ հանդիպում-զրույց էր ունեցել պատանի սաների հետ։ Միջոցառման ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել էին հայկական ֆուտբոլի նշանավոր ներկայացուցիչ, Հենրիխի հոր՝ Համլետ Մխիթարյանի հիշատակը։ Ակումբի համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ հայ ֆուտբոլիստը թողել էր իր ձեռքի և ոտքի հետքերը:



























































