«Լիոնը» հայտարարել է, որ վաճառել է թիմի ֆուտբոլիստներից մեկի՝ Աֆոնսու Մորեյրայի տրանսֆերը «Բայերին»։
Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 29,5 մլն եվրո․ այսպիսով, սա 5-րդ ամենաթանկարժեք տրանսֆերն է գերմանական ակումբի պատմության մեջ։
Իր հերթին ֆրանսիական ակումբը հայտնել է, որ 21-ամյա պորտուգալացու տրանսֆերի արժեքը, ներառյալ բոնուսները, կարող է հասնել 33,6 միլիոն եվրոյի։ Բացի այդ, «Լիոնը» կստանա ֆուտբոլիստի հետագա տրանսֆերի վաճառքից գոյացած գումարի 10 տոկոսը։
Մորեյրան «Բայերի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի ամառ։
Պորտուգալացի վինգերը «Լիոնում» անցկացրել է մեկ մրցաշրջան՝ «Սպորտինգից» տեղափոխվելուց հետո։ Նա Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման և կատարել 7 գոլային փոխանցում։



























































