Ռուսաստանցի ֆուտբոլային լրագրող Նոբել Առուստամյանն ասել է, որ ՌՊԼ-ի ակումբների մեծամասնությունը կողմ է մրցաշրջանը վաղաժամ ավարտելուն:
«Այսօր նախատեսվում էր անցկացնել ՌՊԼ-ի ներկայացուցիչների նոր հանդիպում, բայց այն հետաձգվեց. լիգան դեռ կապի մեջ է ՈՒԵՖԱ-ի, Սպորտի նախարարության և իշխանությունների հետ: Որքան ես գիտեմ, լիգան խնդրանքով դիմել է պետական մարմիններին՝ մայիսի 15-ին ֆուտբոլային ակումբների համար մարզումների հնարավոր մեկնարկի մասին: Դեռ պատասխան չկա:
Բայց 2019/20 մրցաշրջանի բախտը, որը, հավանաբար, արդեն ավարտվել է ՖԱԼ-ում և ՊՖԼ-ում և, իհարկե, աշխարհի մի շարք առաջնություններում, շատ ավելի կարևոր է: Նման սցենարը Պրեմիեր լիգայում ավելի է մոտենում իրականությանը: Ավելին, ՌՊԼ-ի մի շարք ակումբներ լրջորեն պատրաստվում են մրցաշրջանի վաղաժամ ավարտին: Ոմանք արդեն հրապարակայնորեն բարձրաձայնել են այդ դիրքորոշումը, բայց ահա թե ինչ ես գիտեմ իրավիճակի մասին, ընդհանուր առմամբ:
Բարձր հավանականությամբ մրցաշրջանը չավարտելու նախաձեռնությանը աջակցում են լիգայի մասնակիցների մեծ մասը․ դրանք են «Դինամոն», «Սպարտակը», «Ուրալը», «Կռիլյա Սովետովը», «Օրենբուրգը», «Տամբովը», «Ուֆան», «Ախմատը», «Արսենալը» և «Ռուբինը»: Միանգամայն հնարավոր է, որ նրանց միանա նաև «Ռոստովը»:
Հիմնական խնդիրը եվրագավաթային տեղերի բաշխումն է: Կա մի վարկած, որ վերը նշված ակումբներից ոմանք կարող են առաջարկել ամրագրել աղյուսակը՝ համաձայն առաջին մրցաշչջանի փուլի արդյունքների: Ըստ նրանց, սա ավելի շատ սպորտային սկզբունք է. բոլորը խաղում էին բոլորի հետ, թեկուզ միայն մեկ անգամ: Հասկանալի է, որ սա ավելի ազնիվ է, քան 22 տուրերի արդյունքներին հետևած իրավիճակը: Ի դեպ, առաջին փուլի արդյունքներով տեղերի ամրագրման տարբերակը լրջորեն դիտարկվում է Ֆրանսիայում, որտեղ մրցաշրջանը հաստատ չի խաղարկվի»,- գրել է Առուստամյանը իր Телеграм-ում: