Ջասթին Գեյջին հաղթեց Իլիա Թոփուրիային UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտում և ծանր վնասվածքներ հասցրեց իր մրցակցին։ Դիմակայության ավարտից հետո համացանցում հայտնվեցին նախկին անպարտելի չեմպիոնի աղավաղված դեմքով լուսանկարնրը։
Մենամարտը դադարեցվեց չորրորդ ռաունդից հետո։ Ընթացքում ստացած լուրջ վնասվածքների պատճառով Իլիա Թոփուրիան չկարողացավ շարունակել մարտը և հրաժարվեց դուրս գալ եզրափակիչ ռաունդին։ Դեռ երրորդ ռաունդից հետո նախկին չեմպիոնի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ առաջացան, իսկ չորրորդի վերջում նրա վիճակը նկատելիորեն վատթարացավ։
Արդյունքում Ջասթին Գեյջին հաղթանակ տոնեց և դարձավ թեթև քաշային դիվիզիոնի լիարժեք չեմպիոն։
























































