Ըստ Diario SPORT-ի, Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատիին:
Աղբյուրը նշում է, որ գերմանական ակումբը կդիտարկի 17-ամյա խաղացողի տրանսֆերը, եթե Ջեյադոն Սանչոն հեռանա իրենց ճամբարից, ում համար պայքարում են Եվրոպայի գրեթե բոլոր թոփ ակումբները:
Նշվում է, որ կատալոնացիները կքննարկեն միայն Անսուին վարձակալելու տարբերակը`հետագայում գնելու իրավունք ունենալու հնարավորությամբ:
Այս մրցաշրջանում Ֆատին «Բարսայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում նա խփել է 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Իր հերթին The Sun-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը: