Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին վերջնականապես դարձել է ֆրանսիական «Մոնակոյի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մոնեգասկներն ավարտել են «Բարսելոնայից» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված փաստաթղթային բոլոր հարցերը։ Գործարքի արժեքը կազմել է 11 միլիոն եվրո։ Հայտնի է նաև, որ կատալոնական ակումբը պահպանել է խաղացողի հետագա վաճառքից տոկոս ստանալու իրավունքը՝ համապատասխան կետ ներառելով «Մոնակոյի» հետ կնքված պայմանագրում։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ֆատին ֆրանսիական ակումբի կազմում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով։ Ֆրանսիայի Լիգա 1-ում նա անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։


























































