«Ռեալ Մադրիդը» բանավոր համաձայնության է եկել «Չելսիի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյային ձեռք բերելու վերաբերյալ, այս մասին իր սոցիալական ցանցերի էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բանավոր համաձայնությունը ձեռք է բերվել բոլոր կողմերի, այդ թվում՝ հենց ֆուտբոլիստի ու ակումբի միջև։
Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Լոս Բլանկոսի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
Անցյալ մրցաշրջանում Կուկուրելյան մասնակցել է 50 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։
Նշվում է, որ Կուկուրելյան կմիանա իր նոր ակումբին Աշխարհի առաջնությունից հետո։



























































