«Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» և Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն նշանակվել է Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Սլովակյան ակումբի և մասնագետի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է երեք տարի ժամկետով։
Ավելի վաղ Տուրեն աշխատել է «Տոտենհեմի» ակադեմիայում, ինչպես նաև որպես մարզչի օգնական ընդգրկված է եղել բելգիական «Ստանդարդի» և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի մարզչական շտաբներում:
Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանի արդյունքներով «Սլովանը» դարձել է Սլովակիայի չեմպիոն։ Եթե հաշվի առնենք նաև Չեխոսլովակիայի գոյության ժամանակաշրջանի տիտղոսները, ապա թիմը երկրի 27-ակի չեմպիոն է։
Հավելենք նաև, որ «Սլովանի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը:



























































