Իսպանական լրատվամիջոցները պարզել են, թե երբ է Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ անելու Մյունխենի «Բավարիային»՝ եզրային հարձակվող Մայքլ Օլիսեի տեղափոխության հարցով։
El Mundo պարբերականի տեղեկություններով՝ «արքայական» ակումբն արդեն այս երեքշաբթի՝ հունիսի 9-ին, պաշտոնական հարցում կուղարկի գերմանական գրանդին: Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները պատրաստ են ֆրանսիացու համար վճարել անհավանական 150 մլն եվրո, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ ավելացնել այդ գումարը, քանի դեռ մյունխենցիները չեն տվել իրենց համաձայնությունը:
Ավարտված մրցաշրջանում Օլիսեն ցուցադրել է ֆանտաստիկ արդյունավետություն. բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը ևս ֆրանսիացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է հենց 150 մլն եվրո:
























































