UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Իլիա Թոփուրիա — Ջասթին Գեյջի տիտղոսային մենամարտի վրա։
Հայաստանը ներկայացնող մարտիկն իր հերթական սթրիմի ժամանակ ցուցադրել է, որ 1 միլիոն դոլար է դրել ամերիկացի Ջասթին Գեյջիի հաղթանակի վրա: Եթե Գեյջիին հաջողվի տապալել անպարտելի Թոփուրիային, Արման Ծառուկյանի շահումը կկազմի տպավորիչ 5,7 միլիոն դոլար։
Թեթև քաշային կարգում տիտղոսների միավորման այս սպասված հակամարտությունը կգլխավորի UFC Freedom 250 պատմական մրցաշարը, որը կանցկացվի հունիսի 15-ի գիշերը՝ ԱՄՆ Սպիտակ տան տարածքում:
/i/i/j/1780821554519105580.jpg)




























































