«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ «Բարսելոնան» չպետք է մրցաշրջանն անհաջող համարի Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով։
«Չեմպիոնների լիգան կործանում է նախագծերը: Հուսով եմ՝ նրանց [«Բարսելոնայի»] հետ դա տեղի չի ունենա։ Պետք չէ, որ մարդիկ մտածեն, թե առանց Չեմպիոնների լիգայում հաղթելու ամեն ինչ վատ է ընթանում։
Լա Լիգայում կայունություն կա: Իսկ Չեմպիոնների լիգան այնպիսի մրցաշար է, որտեղ կարևոր է մրցաշրջանի վերջում լավ մարզավիճակում լինելն ու վնասվածքներ չունենալը։ Բացի այդ, մրցավարները հսկայական ազդեցություն ունեն մրցաշարի ելքի վրա։
Կարևոր է, որ յուրաքանչյուր օրդ արդյունավետ անցնի, որպեսզի թիմը շարունակի աճել ու զարգանալ, որպեսզի մարդիկ չմտածեն, թե առանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կամ այնտեղ պարտվելու դեպքում մրցաշրջանը ձախողված է։ Մրցաշրջանի հիմքը ներքին առաջնությունում նվաճած տիտղոսներն են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

























































