Ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպաններ Վիտինյան և Ժոաու Նևեշը վաճառքի ենթակա չեն՝ չնայած Մադրիդի «Ռեալի» կողմից առկա հետաքրքրության մասին շրջանառվող լուրերին։
«ՊՍԺ-ի ղեկավարությունը բացարձակապես չի պատրաստվում բաժանվել ո՛չ Վիտինյայից, ո՛չ էլ Ժոաու Նևեշից։ Ակումբում երկու ֆուտբոլիստներին էլ համարում են նախագծի առանցքային դեմքեր և մտադիր չեն քննարկել նրանց հնարավոր հեռացումն անգամ 150 միլիոն եվրո առաջարկի դիմաց»,- հաղորդում է իսպանական COPE ռադիոկայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր 150 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացնելու մտադրության մասին, ինչից հետո իսպանական մամուլում ենթադրություններ էին հայտնվել, թե խոսքը կարող է վերաբերել փարիզյան թիմի պորտուգալացի կիսապաշտպաններից մեկին։
























































