Մադրիդի «Ռեալը» կարող է 150 միլիոն եվրո առաջարկել ՊՍԺ-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշի համար։ Այս մասին հայտնում է COPE-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսը, որը մասնագիտացած է «արքայական ակումբի» նորությունների լուսաբանման մեջ:
Նմանատիպ տեղեկություն է հաղորդում նաև իսպանական գրանդի սոսիո և լրագրող Պեպե Ալվարեսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ընդգծել էր, որ այն ֆուտբոլիստը, որի համար ինքը պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել, հանդես է գալիս կիսապաշտպանի կամ հարձակվողի դիրքում և չի ներկայացնում Անգլիայի Պրեմիեր լիգան:
Ավարտված մրցաշրջանում Նևեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը պորտուգալացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։

























































