«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Մայքլ Կարիկին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատելու մասին։ Մինչ այս նա կատարում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
«Կարմիր սատանաները» տեղեկացրել են, որ Կարիկը կշարունակի գլխավորել թիմը նաև հաջորդ մրցաշրջանում։ Կողմերը նոր պայմանագիր են կնքել, որն, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նախատեսված է մինչև 2028 թվականը։
Հիշեցնենք, որ Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը ստանձնել էր հունվարի 13-ին՝ Ռուբեն Ամորիմի պաշտոնանկությունից հետո։ Որպես գլխավոր մարզիչ նրա նախնական պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը։
44-ամյա մասնագետի գլխավորությամբ մանկունիանցիներն Անգլիայի առաջնության 15 խաղում տարել են 10 հաղթանակ և նվաճել հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։




























































