Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր թիմակիցների և ակումբի աշխատակիցների համար:
Միջոցառումը կայացել է այն բանից հետո, երբ մայիսի 18-ին ակումբը պաշտոնապես հայտարարեց պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով Կարվախալի հեռանալու մասին: Ուշագրավ է, որ հրաժեշտի երեկոյին հրավիրված չի եղել թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան:
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում բազմիցս լուրեր էին շրջանառվում Կարվախալի և Արբելոայի միջև առկա լարված հարաբերությունների մասին:
Դանիել Կարվախալը Մադրիդի «Ռեալի» սան է։ «Արքայական ակումբի» ներկայիս ավագը գլխավոր թիմի կազմում անընդմեջ հանդես էր գալիս 2013 թվականի ամառվանից։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, նա «Ռեալի» մարզաշապիկով մասնակցել է 450 խաղի՝ դառնալով 14 գոլի հեղինակ:

























































