UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիան կիսվել է իր կարծիքով թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի վերաբերյալ՝ կոշտ քննադատության ենթարկելով նրա պահվածքը։
«Նա փոքր երեխայի ուղեղ ունի, կարծես մեծացած, բայց չհասունացած տղա լինի։ Չգիտես ինչու՝ նա իրեն հարուստի տեղ է դնում։ Ընդ որում՝ նա այնքան էլ հարուստ չէ, ինչպես և իր հայրը։ Ես բազմաթիվ հարուստ մարդկանց եմ ճանաչում, նրանք իրենց այդպես չեն պահում։ Նրանցից ոչ մեկը, ոչ ոք։
Նա իրենից հարուստ է ձևացնում, ով կարող է մեքենա գնել և վերավաճառելու նպատակով այն ուղարկել Ռուսաստան։ Բայց իրականում նա այդքան էլ հարուստ չէ։ Նա պարզապես անհաջողակ է»,- Թոփուրիայի խոսքերն է մեջբերում ABC-ն։




























































