Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկացել մեկնաբանել շրջանառվող լուրերն այն մասին, որ Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնին։
«Արքայական ակումբի» ղեկավարը հրաժարվել է պատասխանել նաև Ալվարո Արբելոայի և ֆուտբոլիստների միջև առկա հարաբերությունների վերաբերյալ հարցին։
«Արդյո՞ք պատրաստվում ենք հրավիրել Ժոզե Մոուրինյուին. մենք դեռ այդ փուլում չենք։ Նրանք ուզում են մեզանից խլել Մադրիդի «Ռեալը», բայց մենք ուզում ենք, որ այն պատկանի սոսիոսներին։
Ինչ վերաբերում է Արբելոայի և խաղացողների շուրջ ստեղծված իրավիճակին, ապա ես չեմ պատրաստվում խոսել մարզական հարցերից։
Մտադիր եմ հայտարարել նոր ընտրությունների մասին, որոնք կբխեն «Ռեալի» շահերից։ Որոշ մարդիկ կամ լրագրողներ ցանկանում են խանգարել դրան»,- ասել է Պերեսը մամուլի ասուլիսի ժամանակ։


























































