Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Փյունիկը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 2-0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածով բացեց Մարիուս Նուբիսին։ Խաղի վերջին րոպեին «նռնագույնների» մյուս հարձակվողը՝ Մոմո Յանսանեն, ևս անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Սա Յանսանեի 6-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:
Այս հաղթանակից հետո «նռնագույնները» վաստակեցին 48 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացան 2-րդ հորիզոնական: ԲԿՄԱ-ն իր ակտիվում ունի 22 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։
Հանդիպման Տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































