Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի կինը սոցիալական ցանցերում հրապարակել է ամուսնու նոր լուսանկարը։
Սա ուրուգվայցի ֆուտբոլիստի առաջին լուսանկարն է թիմակից Օրելիեն Չուամենիի հետ ունեցած վերջին կոնֆլիկտից և ակումբի կողմից կիրառված խոշոր տուգանքից հետո։
Հրապարակված կադրում «արքայական ակումբի» ֆուտբոլիստը գլխարկով է և ջերմորեն ժպտում է որդու հետ, որը ճտի զվարճալի հագուստով է։
Ֆուտբոլիստի կինը լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը․
«Աստվա՜ծ իմ, նրանք ինձ պարզապես զինաթափում են, հահահա»,- գրել է նա։



























































