Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում դադարեցվել են մրցաշարերի մեծամասնությունը։ Այդուհանդերձ, այսօր՝ ապրիլի 29-ին, մի քանի խաղ կկայանա։
Գլխավոր հանդիպումները կկայանան Բելառուսում, որտեղ հայտնի կդառնան երկրի Գավաթի խաղարկության ֆինալիստները։ Երևանի ժամանակով ժամը 19։00-ին կմեկնարկի Սոլիգորսկի «Շախտյորի» և Բրեստի «Դինամոյի» միջև կիսաեզրափակիչ խաղը։ Իսկ ժամը 21։00-ին կկայանա ԲԱՏԷ-«Սլավիա-Մոզիր» հանդիպումը։
Պաշտոնական խաղը կկայանա նաև Թուրքմենստանում, որտեղ երիտասարդական լիգայի երկրորդ տուրում «Ալտան Ասիրը» կխաղա «Ախալի» հետ։ Խաղի մեկնարկը 16։15-ին է։