Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման իր սպասելիքներով։
«Պետք է խաղալ այնպիսի ինտենսիվությամբ, որը պահանջում է հանդիպումը, և թույլ տալ, որ մեր վարպետությունը լիովին դրսևորվի։ Մենք հավատում ենք մեր ուժերին, թեև, ի վերջո, ամեն ինչ միայն մեզնից չի լինելու կախված։
Բայց մենք խաղի հստակ պատկերացում ունենք և ի զորու ենք գերազանց արդյունք ցույց տալ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 5-ին։




























































