Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է թիմի պաշտպան Ֆերլան Մենդիի վնասվածքի բնույթի մասին։
«Ակումբի բժշկական ծառայության կողմից մեր ֆուտբոլիստ Ֆերլան Մենդիի՝ այսօր անցած բուժզննման արդյունքում ախտորոշվել է աջ ոտքի ազդրի ուղիղ մկանի ջլի վնասվածք: Վերականգնման ժամկետները ճշտվում են»,- նշված է մադրիդյան ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
30-ամյա ֆրանսիացին վնասվածք էր ստացել և փոխարինվել Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղի (2:0) 14-րդ րոպեին։ Մենդիի համար սա արդեն հինգերորդ վնասվածքն է ընթացիկ մրցաշրջանում։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է ընդամենը 9 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։



























































