Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, Մադրիդի «Ռեալը» նախորդ տարվա դեկտեմբերին կապ է հաստատել Զինեդին Զիդանի հետ՝ առաջարկելով նրան փոխարինել Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզչի պաշտոնում։
Ֆրանսիացի լեգենդար մասնագետը հնարավորություն ուներ երրորդ անգամ գլխավորելու «արքայական ակումբը», սակայն մերժել է առաջարկը։ Պատճառը Ֆրանսիայի ազգային հավաքականի ղեկն ստանձնելու շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունն է եղել։ Արդյունքում, Խաբի Ալոնսոյի հեռանալուց հետո մադրիդյան թիմի մարզչական աթոռը վստահվեց Ալվարո Արբելոային։
Աղբյուրը շեշտում է, որ 2021 թվականին Մադրիդից հեռանալուց հետո Զիդանը բազմաթիվ աշխատանքային առաջարկներ է ստացել, սակայն նրա համար կարիերան շարունակելու միայն երկու ցանկալի ուղղություն կա՝ Մադրիդի «Ռեալը» կամ Ֆրանսիայի հավաքականը, որտեղ էլ նա պատրաստվում է փոխարինել Դիդիե Դեշամին։


























































