«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. այս անգամ պատճառը նոր սիրավեպի մասին շրջանառվող լուրերն են։
Արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ խաղաղ և առանց սկանդալների բաժանումից հետո երիտասարդ իսպանացու շուրջ կրկին ակտիվացել են անձնական բնույթի խոսակցությունները։ Նախկինում ակտիվորեն քննարկվում էին նրա հարաբերություններն իսպանացի բլոգեր Ալեքս Պադիլյայի հետ, իսկ այժմ ուշադրության կենտրոնում է հայտնվել ինֆլյուենսեր Ինես Գարսիան, որը TikTok սոցիալական ցանցում ունի շուրջ 500 հազար հետևորդ։
Լուրերի տարածման համար առիթ են հանդիսացել սոցիալական ցանցերին բնորոշ մանրամասները՝ փոխադարձ բաժանորդագրություններն ու հավանումները։ Սակայն իսկական հետաքրքրություն է առաջացրել նրանց վերջին համատեղ ուղևորությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը թիմին երկու օր հանգիստ էր տրամադրել։ Ըստ Sport.es պարբերականի տեղեկությունների՝ Յամալն այդ ժամանակն անցկացրել է ոչ միայն ընկերների, այլև Ինեսի ընկերակցությամբ։
Ինչպես պնդում է բլոգեր Խավի Օյոսը, նրանց միասին նկատել են Սիտխես քաղաքում՝ La Cúpula del Garraf ռեստորանում։
«Ես պարզել եմ, որ Լամինն այնտեղ եղել է Ինեսի հետ. նրանք առանձին-առանձին չեն եկել»,- նշել է նա։
Հավելյալ ինտրիգ է մտցրել նաև աղջկա ակտիվությունը համացանցում. նա լուսանկար է հրապարակել հենց նույն ռեստորանի պատշգամբից՝ դրանով իսկ էլ ավելի ամրապնդելով նոր հարաբերությունների մասին ենթադրությունները։



























































