Jordan-ը կշարունակի ամենաքիչը մինչև 2022 թվականն ապահովել ՊՍԺ-ի հանդերձանքը։ Այս մասին հայտնում է la source parisienne-ը։
Սկզբում փարիզյան ակումբը ապրանքանիշի հետ 3 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր էր կնքել՝ 2018-2021 թվական, բայց համագործակցությունը կերկարաձգվի։ Պայմանագրի այլ մասնրամասներ չեն հաղորդվում։
Jordan-ը հայտնի ապրանքանիշ է, որը սկզբնական շրջանում մշակվում էր ամերիկյան Nike ընկերության կողմից լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի համար։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի տեխնիկական հովանավորը Nike-ն է։ Ակումբի ու ընկերության միջև 2019 թվականին երկարաժամկետ պայմանագիր է կնքվել՝ մինչև 2032 թվականը։