Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա որդին՝ թիմի եզրային հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն, Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակիչի առաջին խաղից հետո բախվել են Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթի հետ։
Չորեքշաբթի` ապրիլի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով:
Ինչպես հաղորդում է talkSport-ը, հանդիպման ավարտից հետո տեսախցիկները ֆիքսել են սկանդալային միջադեպը. հանդերձարան գնալիս Ուայթը տրորել է թունելի մուտքի մոտ տեղադրված «Ատլետիկոյի» զինանշանը: Սա առաջացրել է մադրիդյան թիմի խաղացողների և անձամբ գլխավոր մարզչի խիստ դժգոհությունը: Արգենտինացի մասնագետն ու նրա որդին պահանջներ են ներկայացրել և նկատողություն արել անգլիացի ֆուտբոլիստին՝ խորհրդանիշն անարգելու համար, ինչը վերջինիս դուր չի եկել:
Անգլիացու պատասխանից հետո կողմերի միջև լեզվակռիվ է սկսվել, որն արդեն ենթատրիբունային հատվածում և թունելում վերածվել է հրմշտոցի ու բացահայտ քաշքշուկի։ Իրավիճակը հարթելու և կոնֆլիկտի մասնակիցներին բաժանելու համար ստիպված են եղել միջամտել ակումբների սպասարկող անձնակազմի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում:
BEN WHITE STEPS ON ATLETI CREST AND SIMEONE REACTS 🚨🚨
On his way to the tunnel, the Arsenal defender accidentally stepped on the club’s badge, and Simeone immediately called him out 🗣️
Was it disrespectful or just a mistake? 🤔#BenWhite #AtleticoMadrid #Arsenal #UCL pic.twitter.com/9lzBQpGIkZ
— MARCA in English 🇺🇸 (@MARCAinENGLISH) April 29, 2026


























































