Երևանում շարունակվում է ՈւԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլը։ Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հունգարիային՝ 1։3։
Ալեքսանդր Պետրոսյանի թիմի միակ գոլը հեղինակեց Արսեն Առաքելյանը։
Վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի ապրիլի 28-ին, կմրցի Լիխտենշտայնի Մ-17 հավաքականի հետ։
Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլ
Հունգարիա Մ-17 — Հայաստան Մ-17՝ 3։1
Գոլերը՝ Ակոշ Բերեկմերի Սիգետի 22′, Տամաշ Վինցե 31′, Բալաժ Վիշներ 50′ — Արսեն Առաքելյան 67՛
Տեսանյութը՝ ստորև․




























































