«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Ինչպես տեղեկացնում է 90min.com-ը, 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Կավանիի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը: Դա նշանակում է, որ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում ուրուգվայցի ֆուտբոլիստը հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»:
«Պարի Սեն Ժերմենի» կազմում Կավանին հանդես է գալիս 2013 թվականից: 283 խաղում նա 195 գոլ է խփել: