«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի վինգեր Սավինյոն, ամենայն հավանականությամբ, չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է կանխել առաջիկա ամռանը Սավինյոյի ցանկացած հնարավոր տեղափոխություն՝ չնայած Պրեմիեր լիգայի այլ ակումբների կողմից աճող հետաքրքրությանը։
Մի քանի թիմեր, այդ թվում՝ Լոնդոնի «Տոտենհեմը», հետևում են բրազիլացուն, որն ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում։ Սակայն Գվարդիոլան չի ծրագրում բաց թողնել 22-ամյա վինգերին, քանի որ վստահ է՝ նա իր կարևոր դերը կունենա հաջորդ մրցաշրջանում։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։




























































