«Մանչեսթեր Յունայթեդի» 34-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն դեմ չէ կարիերան շարունակել եվրոպական առաջատար առաջնություններից մեկում, թեև նրա նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են MLS-ի և Սաուդյան Արաբիայի ակումբները։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Ինտեր Մայամին», «Լոս Անջելես Գելաքսին» և «Ալ-Իթիհադը»։ Կազեմիրոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա՝ 2026 թվականի ամռանը, և մանկունիական ակումբը չի պատրաստվում երկարաձգել այն։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2022 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































