Այսօր՝ մարտի 18-ին, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» Լոնդոնում կհյուրընկալվի տեղի «Տոտենհեմին»։ Սակայն, կարծես թե, մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ մի փոքր շփոթվել է մրցակիցների հարցում։
Սոցիալական ցանցերի իրենց պաշտոնական էջերում «Ատլետիկոն» զավեշտալի սխալ է թույլ տվել. հրապարակվել է մրցախաղի ազդագիրը՝ «Տոտենհեմի» տարբերանշանով, սակայն գրառման տեքստում նշվել է՝ «Ատլետիկո» ընդդեմ «Բարսելոնայի»։
Արդյո՞ք սա պարզապես մեխանիկական վրիպակ էր ակումբի աշխատակիցների կողմից, թե՞ Դիեգո Սիմեոնեի թիմն արդեն մտքերով Իսպանիայի առաջնությունում է կամ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում, մնում է միայն ենթադրել։ Դեպքն արդեն հասցրել է բուռն քննարկումների և կատակների առիթ դառնալ երկրպագուների շրջանում։
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունը Մադրիդում ավարտվել էր տանտերերի վստահ հաղթանակով՝ 5:2 հաշվով, ինչը շատ լուրջ առավելություն է ապահովում իսպանական ակումբին այսօրվա պատասխան խաղից առաջ։



























































