Մադրիդի «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանին ընդառաջ կազմն ուժեղացնելու լուրջ ծրագրեր է կառուցում։ Մադրիդյան ակումբի հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել Մյունխենի «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն։
Ինչպես հաղորդում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում ֆրանսիացի ֆուտբոլիստի որակներն ու պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց առաջարկել տպավորիչ 160 միլիոն եվրո։ Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, մյունխենյան ակումբն ամենևին չի ծրագրում առաջիկա ամռանը բաժանվել Օլիսեից։
Ֆրանսիացի «Բավարիայի» կազմում անցկացնում է իր 2-րդ մրցաշրջանը։ Այս ընթացքում նա հասցրել է մասնակցել 93 հանդիպման՝ դառնալով 35 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։


























































