Լոնդոնի «Չելսիին» հետաքրքրված է Լեվերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերտցի ծառայություններով։
The Athletic-ի տեղեկությամբ՝ «կապույտները» ցանկանում են ամռանը գնել 20-ամյա գերմանացուն։ «Չելսին» հետաքրքրված է նաև Կոուտինյոյով, սակայն Հավերտցի ձեռքբերումը առավել առաջնային է թվում։
Հաղորդվում է, որ «Չելսիի» սկաուտները երկար ժամանակ է հետևում են Հավերտցի խաղին։
Բունդեսլիգայի 22 խաղերում Հավերտցը 6 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում է կատարել։