Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Իրանի ազգային հավաքականին կտուգանի նվազագույնը 320 հազար դոլարով՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Ավելի վաղ Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին պաշտոնապես հայտարարել էր, որ ազգային թիմը չի մասնակցի Մունդիալին:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ մասնակից բոլոր անդամ ասոցիացիաները պարտավորվում են անցկացնել իրենց բոլոր հանդիպումները։ Եթե հավաքականը հրաժարվում է մասնակցությունից աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին խաղից ոչ ուշ, քան 30 օր առաջ, ապա տուգանվում է առնվազն 250 հազար շվեյցարական ֆրանկով (շուրջ 320 հազար դոլար)։
Նշենք, որ վիճակահանության արդյունքներով Իրանի հավաքականն ԱԱ-2026-ի խմբային փուլում պետք է մրցեր Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի ընտրանիների հետ։ Այդ բոլոր հանդիպումները նախատեսված էր անցկացնել ԱՄՆ-ի տարածքում։























































