Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ (1-1):
Հանդիպման հիմնական ժամանակի մեծ մասն անցավ համառ պայքարում և առանց դարպասի գրավումների: Խաղավերջում իրադարձությունները բուռն զարգացում ստացան. 86-րդ րոպեին Հարվի Բարնսը գրավեց հյուրերի դարպասը՝ առաջ մղելով տանտերերին։
Սակայն կատալոնացիները պայքարեցին մինչև վերջ և կարողացան բեկել խաղի ընթացքը. հանդիպմանը ավելացված ժամանակում՝ 90+6-րդ րոպեին, Լամին Յամալը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ փրկելով իր թիմին պարտությունից և ձևակերպելով վերջնական հաշիվը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով 21։45-ին, որտեղ էլ կվճռվի քառորդ եզրափակիչի ուղեգրի ճակատագիրը։
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ


























































