Տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Յուվենտուսի» և «Գալաթասարայի» միջև։ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում կայացած դրամատիկ պայքարում տանտերերը հաղթանակ տոնեցին 3:2 հաշվով, սակայն դա բավարար չեղավ հաջորդ փուլ անցնելու համար:
Հանդիպումը թուրինցիների համար բարդ ընթացք ստացավ հատկապես 48-րդ րոպեից, երբ Լլոյդ Քելլին հեռացվեց դաշտից՝ «Յուվենտուսին» թողնելով 10 հոգով: Չնայած թվային փոքրամասնությանը, «ծեր սինյորան» դրսևորեց կամային բարձր որակներ և խփեց երեք գոլ։ Խաղավերջում ստամբուլյան ակումբին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Մրցավարի ավելացրած ժամանակում աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը և Բարիշ Յըլմազը:
Չնայած այս հաղթանակին, «Յուվենտուսը» լքում է պայքարը, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր «Գալաթասարայի» վստահ հաղթանակով՝ 5:2: Երկու խաղերի ընդհանուր 7:5 հաշվով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկավ թուրքական ակումբը:
Լիգայի փուլի արդյունքներով «Յուվենտուսը» 13 միավորով զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը, իսկ «Գալաթասարայը» 10 միավորով միայն 20-րդն էր:
Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է 2026 թվականի մայիսի 30-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































